կարևոր
6088 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-10 14:46

Նոյեմբերի 11-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 17 կուսակցությունների խորհրդի հայտարարությունը

Նոյեմբերի 11-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 17 կուսակցությունների խորհրդի հայտարարությունը

17 կուսակցությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ցավոք երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և մեր բոլորի թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն է մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Վաղը, նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը: 17 կուսակցությունների խորհուրդ»: