կարևոր
1035 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-10 14:44

ԱՄՆ-ում պաշտոնաթող է եղել արդարադատության նախարարության՝ ընտրությունների հսկողության համար պատասխանատու պաշտոնյան

ԱՄՆ-ում պաշտոնաթող է եղել արդարադատության նախարարության՝ ընտրությունների հսկողության համար պատասխանատու պաշտոնյան

ԱՄՆ-ում պաշտոնաթող է եղել արդարադատության նախարարության՝ ընտրությունների խախտումները հետաքննող ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Փիլջերը: Այդ մասին հաղորդել են CNN-ը եւ NВС News-ը՝ վկայակոչելով պաշտոնյայի էլեկտրոնային նամակը գործընկերներին:

Փիլջերը որոշեց հեռանալ այն բանից հետո, երբ արդարադատության նախարարության ղեկավար Ուիլյամ Բարը ենթականերին հանձնարարեց հետաքննել Դոնալդ Թրամփի շտաբի պնդումները ձայների հաշվման խախտումների մասին՝ նախքան նահանգները կամփոփեն քվեարկության արդյունքները:

Բարի փաստաթղթում ասվում է, որ խախտումների մասին պնդումները վստահության են արժանի, եւ եթե դրանք հաստատվեն, դա կարող է ընտրությունների ելքի վրա ազդել առանձին նահանգներում:

Աշխատակիցներին հղած ուղերձում Փիլջերը հայտարարել է, որ որոշում է ընդունել պաշտոնը թողնել՝ ծանոթանալով նոր պրակտիկայի եւ դրա «հետեւանքների» հետ: Նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ դեմոկրատները «գողացել են» իր հաղթանակը, ձայները հաշվելիս հաշվի են առնվել «անօրինական» քվեաթերթիկներ, իսկ հանրապետականներից դիտորդներին չեն թույլատրել հսկել ընթացակարգը: