Ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ծայրահեղ միջոց դարձավ այն պատճառով, որ կողմերը չէին կարողանում պայմանավորվել մարտերը դադարեցնելու շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Կարծում եմ ոչ ոք չի ուզում ռիսկի ենթարկել իր ժողովրդին, իր քաղաքացիներին: Այս պարագայում մենք դրան գնացինք բացահայտ անհրաժեշտությունից ելնելով, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում պայմանավորվել»,-ասել է պատգամավորը:
Կալաշնիկովը ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ:
«Քանի որ հակառակ դեպքում մենք երկու կողմից էլ որոշակի սադրանքներ կտեսնեինք: Հիմա որոշվելու է այդ գիծը, քիչ թե շատ ինչ-որ հարաբերություններ կկառուցվեն զինադադարի վրա, այն հիմքով, թե ինչպես դա վերահսկել: Բայց դա ավելի լավ է, քան մարդկանց մահը», - շեշտել է խորհրդարանականը: