29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ձեռք բերված պայմանավորվածությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ԼՂ ճգնաժամի տևական և լիաֆորմատ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերած համաձայնությանը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Պուտինի՝ հայկական և ադրբեջանական ուժերը պետք է կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով կտեղակայվի ՌԴ խաղաղապահ զորակազմ։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաև ռազմագերիների և դիակների փոխանակում։ Տեղահանված անձինք և փախստականները կվերադառնան ԼՂ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո։
Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաև Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ: