12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:
Բայց, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են:
Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով:
Վնասների չափը կգույքագրվի:
Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել փրկարար ուժերին, Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար: