10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Իմ կարծիքով, 9 կետից կազմված հաշտության համաձայնագիրը պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, հետևաբար վարչապետը չէր կարող այն ստորագրել, ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Մասնավորապես, այս համաձայնագիրը վերաբերում է հաշտությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծմանը, որը ՀՀ քաղաքացիների համար կարող է որոշակի սահմանափակումներ նախատեսել այդ տարածքներից օգտվելու առումով:
Բացի վերոգրյալից, վարչապետը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու՝ ժողովրդի կամքին հակառակ:
Իմ կարծիքով այս իրավիճակից ելքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս փաստաթղթի իրավազորությունը չընդունելը և միասնական ուժերով Հայաստանի և Արցախի պաշտպանությունը կազմակերպելը:
Հ.Գ.
1. Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես կհարգի հայ ժողովրդի որոշումը և չի ցանկանա կորցնել հայ ժողովրդի վստահությունը:
2. Պետք է զանգվածային անկարգություններից և այլ անօրինական գործողություններից խուսափենք:
3. Համաձայնագրի ադրբեջանանպաստ տեքստին չեմ անդրադառնում: Օրինակ՝ նշվել է «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը»: Ստացվում է Հայաստանն է վերցրել», -գրել է Արա Զոհրաբյանը։