16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին՝ ուշ գիշերով, ցուցարարները ներխուժել են իր կեցավայր և այնտեղից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։
«Այս ամենը, իհարկե, «հանուն հայրենիքի»»,- ֆեյսբուքյան էջում նշել է Փաշինյանը:
Նրա այս հայտարարությունից րոպեներ անց, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն է զանհագարել կառավարական առանձնատուն մուտք գործած քաղաքացիներից մեկը, և նշել, որ վարչապետի կողմից նշված վարորդական իրավունքի վկայականը և այլ փաստաթղթեր անձամբ ներկայացրել է Հատուկ քննչական ծառայության ընդունարան, ապա նաև հավելել, որ վարչապետի հայտարարությունն ու մեղադրանքն անհիմն են։