կարևոր
2192 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-10 04:18

Մոտ 2 հազար ռուսական խաղապահներ տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում

Մոտ 2 հազար ռուսական խաղապահներ տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում

Ռուս խաղաղապահները շարժվում են Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ է տեղակայվում՝ 1,960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Ռուսական զորամիավորման հիմքը կդառնան Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային՝ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները: «Ուլյանովսկի օդանավակայանից ռուսական խաղաղապահ զորախմբի մեկնումն իրականացվում է ԻԼ -76 ռազմական ինքնաթիռներով», - հայտնել են Ռուսաստնի ՊՆ-ից: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայված կլինի Ստեփանակերտի տարածքում: