Ռուսաստանի ԱԳն հայտարարությունում նշվում է, որ իրենք դրական են գնահատում այն փաստը, որ Բաքուն անմիջապես ընդունեց իր մեղքը:
«Մենք նշում ենք նաև ադրբեջանական կողմի կողմից մեզ տրված հավաստիացումները, որ այս միջադեպի արագ հետաքննություն կիրականացվի, և հանցագործները կպատժվեն»,-ասված է հաղորդագրույթունում:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Երևանն, իր հերթին, շեշտել է, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: «Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»,- հայտարարել են ԱԳՆ-ից։