Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վան»-ը մրցեց առաջին խմբից «Նորավանք»-ի հետ: «Վան»-ը Մանասյանի և Եֆիմովի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ»-ը և «Ալաշկերտ»-ը Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում են: «Ալաշկերտ» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակ»-ին և դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ փուլ: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Երևանի «Արարատ»-ը հետագա պայքարից դուրս թողեց «Սևան»-ին` մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ: «Սևան»-«Արարատ»` 1:3: