կարևոր
2158 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-09 23:50

Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել. Սուրեն Սարումյան

Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել. Սուրեն Սարումյան

Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ այդ խնդիրը կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի հետ, վստահեցնում եմ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ 1 կամ երկու րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը՝ անդրադառնալով Շուշիում ադրբեջանական դրոշ բարձրացնելու վերաբերյալ տեսանյութին, որը տարածել է ադրբեջանական կողմը:

«Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախօրեին Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե իր կարծիքով, այսօր Շուշիի համար ճակատամարտը կավարտվի, Սարումյանն արձագանքեց. «Մարտական գործողությունների ելքը կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է եւ ենթադրում է իրավիճակային փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»: