19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ։ Այս մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը․ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կազմակերպության մամուլի քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ ԼՂ հակամարտության սրումը հանգեցրել է տխուր հետևանքների:
«Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը»,- ասել է Զայնետդինովը: