կարևոր
2070 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-09 22:58

Ռուս օդաչուները ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների

Ռուս օդաչուները ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների: