կարևոր
2871 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-09 21:23

Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես, հավանաբար լսել եք, բազմիցս Անկարայից այս հարցի վերաբերյալ այլ հայտարարություններ են հնչել: Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծումը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավորությունները, որպեսզի «իրավիճակը կարգավորվի, եւ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

«ՌԴ գործողությունները ցույց են տվել, որ հնարավոր է համաձայնության մշակում բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնեցված կոնսենսուսային հայտարարությունների ընդունում: Եվ կարեւոր է, որ այդ փորձն ամրապնդվի եւ իրագործվի: Ոչ ոք չէր հավատում, որ կողմերը կարող են համաձայնության հասնել, եւ Ռուսաստանը ցույց տվեց, որ միջնորդական ջանքերի շնորհիվ դա հնարավոր է»,-հավելել է Զախարովան: