30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում, ինքնազգացողությունը լավ է»,- ասաց Ստեփանյանը:
ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները: