06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Շուշի քաղաքում ամբողջ օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
«Ամբողջ օրվա ընթացքում ռազմական գործողությունները շարունակում են, դժվար է այս պահին ընդհանուր գնահատական տալ: Եթե պաշտպանության բանակը համապատասխան հաստատումներ չի անում , կարծում եմ, քաղաքական իշխանությունների տեսակետը ինչ-որ տեղ պետք է կասկածի տակ առնել և տուրք չտալ այդ ամենին: Ի վերջո, բանակը ունի իր խնդիրները և բանակը իր խնդիրները կատարում է»,- նշեց Իշխանյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչը նշեց, որ շատ կարևոր է հետևել ՊԲ լրատվական ծառայության հրապարկումների և ամբողջական տեղեկատվությունը ստանալ մի տեղից: