08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Մենք՝ գերմանացիներս, վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ կարեւոր դեր է ԱՄՆ-ը խաղում աշխարհում ազատության ու խաղաղության համար: Մենք անմիջականորեն վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ամերիկա-գերամանական բարեկամությունը, անդրատլանտյան գործընկերությունը Գերմանիայի համար, Եվրոպայի ու աշխարհի համար»,- Մերկելը հայտարարել է լրագրողներին:
Նա նշել է, որ «յուրաքանչյուր չորս տարին մեկ ամբողջ աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ է հետեւում ԱՄՆ-ի ընտրություններին»:
«Ես սրտանց շնորհավորում եմ Ջո Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ջո Բայդենն իր հետ բերում է ներքին ու արտաքին քաղաքականության բազմամյա փորձ: Նա լավ գիտի Գերմանիան եւ Եվրոպան: Ես հաճույքով եմ հիշում նրա հետ տեղի ունեցած հաճելի հանդիպումներն ու զրույցները»,-շարունակել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նաեւ շնորհավորել է Քամալա Հարիսին՝ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան համարելով «Ամերիկայի հնարավորությունների օրինակ»:
«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ ծանոթանալուն»,-հավելել է Մերկելը: