04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Այն, որ Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է, «Երկիրն այսօրի»-ի հետ զրույցում հաստատել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից: Կոչ էր արել՝ գոտիները եւս մեկ անգամ ձգել, քանի որ, ըստ Պողոսյանի, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, եւ արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված:
«Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար»,-ասել է նախագահի խոսնակը:
Վահրամ Պողոսյանը մեզ հետ զրույցում նաեւ հաստատել է, որ լուրը իսկապես ինքն է գրել եւ իր էջը չեն կոտրել:
Իսկ ահա իշխանական պատգամավորներից որոշները սոց.ցանցերում կոչ են անում չհավատալ այս լուրին: