կարևոր
1915 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-09 18:02

Պաշտոնյաները, ովքեր համոզված են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էտքանից հետո ի՞նչ գործ ունեն իրենց աթոռներին նստած. Հ. Մելիք-Շահնազարյան

Պաշտոնյաները, ովքեր համոզված են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էտքանից հետո ի՞նչ գործ ունեն իրենց աթոռներին նստած. Հ. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեք օր առաջ Շուշիից ընկերս է զանգել: Անհանգստացած էր: Ասում էր` երկու թուրքի լամուկ բարձրացել էին «Շուշի» գրության մոտ ու իրանց դրոշն էին տեղադրում: Ասեց, որ հենց էտ պահին արտիլերիայով խփել ու դրանց` «Շուշի» գրության հետ միասին սաղ տրաքցրել, շուռ են տվել պատի վրայից: Բայց ասում էր, որ երրորդ մեկը կար, տակից նկարում էր: Ահա այդ նկարի համար էր անհանգստացած, խնդրում էր ադրբեջանական ցանցին հետևեմ, տեսնեմ օգտագործել են, թե՞ ոչ: Հիմա նոր գտա էտ վայրը ադրբեջանցիների կադրում: Լավ էլ թխալ են մերոնք փաստորեն:

P.S. Ցանցում հիմա ինչ ասես տարածվում է` կեսը ճիշտ, կեսը սուտ: Ինձ համար տեղեկատվության միակ վստահելի աղբյուր կա` մեր Բանակից ստացվող լուրերը: Ուստի և ես համոզված եմ, որ թշնամու կողմից տարածված հայտնի տեսանյութի ամենաթարմ կադրը առավելագույնը նախօերի առավոտվա է:

Իսկ մարդիկ` հատկապես պաշտոնյաները, ովքեր համոզված են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էտքանից հետո ի՞նչ գործ ունեն իրենց աթոռներին նստած:

Հաղթանակ մեզ»: