կարևոր
885 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-09 15:44

Արցախի ԱԳ նախարարությունը ներկայացրել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը

Արցախի ԱԳ նախարարությունը ներկայացրել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը:

«Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով,

Արցախի Հանրապետությունը՝ լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը,

Նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և տարիներ շարունակ դիմագրավելով ագրեսիային, անընդհատ անց է կացնում միջազգային դիտորդների կողմից ազատ ու արդար որակվող խորհրդարանական և նախագահական ընտրություններ,

Հաշվի առնելով այն, որ, ցավոք, ներկայումս Արցախի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիական անձինք Ադրբեջանի կողմից, արտաքին ապօրինի աջակցությամբ և միջամտությամբ, ենթարկվում են ծանր հրետանային, հրթիռային, օդային, անօդաչու և ցամաքային հարվածների

Քանի որ, Արցախի Հանրապետությունը, լինելով Արցախի և Ադրբեջանի միջև խոշոր ռազմական գործողությունները դադարեցրած 1994 թ.-ի հրադադարի երեք կողմերից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջոցով բանակցային, ոչ բռնի կարգավորմանը

Հետևաբար, ես՝ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակս, սույնով հայտարարում եմ, որ

1. Աջակցում եմ վերոնշյալ հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը

2. Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները

3. Դատապարտում եմ օտարերկրացիների ներգրավվածությունը զինյալներ հավաքագրելու և Արցախի Հանրապետություն տեղափոխելու գործում

4. Ճանաչում եմ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը, և, ամենայն հարգանքով, հորդորում եմ ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին անել նույնը»: