Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն աղոթում է պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար: Այս մասին Գարեգին Բ-ն գրառում է արել Ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկար:
«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար` Ամենակարող Աստծուց հայցելով զորավոր պահել հայոց բազկի ուժը` հանուն հաղթանակի ու հարատև խաղաղության»,- գրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։