23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ռուսաստանաբնակ հայերին հորդորում է լինել առավել զգոն և չտրվել ադրբեջանական սադրանքներին:
«Սիրելի Ռուսաստանում ապրող հայրենակիցներ:
Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու խռովություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Այժմ մեր յուրաքանչյուր միտք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ», նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ: