կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-09 15:12

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է գրասենյակում իրականացվող գործառույթները

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է գրասենյակում իրականացվող գործառույթները

Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների համար ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված են շտաբի գործառույթները.

«Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում իրականացվում են հետևյալ աշխատանքները.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում / հեռ․ 093541844 /

Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում / հեռ․ 093537833 /

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում / հեռ․ 093537833/

Կադաստրի մարմնի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում / 093532733/ Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ զրոյական տեղեկանքի տրամադրում /093532733/»: