12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կոտայքի մարզում ծնվել է 220 երեխա. նրանցից 13-ը արցախցի մեր հայրենակիցներն են: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
«2020 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 220 ծնունդ՝ 118 տղա և 102 աղջիկ:
Մարզում ծնված երեխաներից 13-ը արցախցիներ են:
Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների`
Չարենցավանի ծննդատուն՝ 26 ծնունդ. 1-ը՝ Արցախից
Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ. 1-ը՝ Արցախից
Աբովյանի ծննդատուն՝ 98 ծնունդ. 5-ը՝ Արցախից
Հրազդանի ծննդատուն՝ 80 ծնունդ. 6-ը՝ Արցախից:
Թող խաղաղ երկնքի ներքո առողջ մեծանան մեր բոլոր փոքրիկները»: