կարևոր
1457 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-09 13:59

Իրաքում 11 մարդ Է զոհվելու ԻՊ-ի գրոհի հետեւանքով. ԶԼՄ-ներ

Իրաքում 11 մարդ Է զոհվելու ԻՊ-ի գրոհի հետեւանքով. ԶԼՄ-ներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող դիտորդական կետի վրա. հարձակման հետեւանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել են արաբական ԶԼՄ-ները:

Նրանց տվյալներով՝ գրոհի հետեւանքով սպանվել են Իրաքի «ալ- Հաշդ աշ-Շաաբի» Շիա ժողովրդական աշխարհազորի հինգ ներկայացուցիչներ եւ տեղի վեց բնակիչներ: Նաեւ հաղորդվում է ութ վիրավորների մասին: Ինչպես ճշտում է TRT-ն, վկայակոչելով աղբյուրների, անհայտ անձինք չորս ավտոմեքենաներով գրոհել են Ալ-Ռադհավանիա շրջանի պահակետի վրա՝ կիրառելով նռնակ եւ ինքնաձիգներ: Բանակը եւ ոստիկանությունը հարձակվողների որոնման գործողություն են սկսել: