կարևոր
937 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-09 10:55

Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է 412.387 եվրո. գումարը կուղղվի Արցախին

Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է 412.387 եվրո. գումարը կուղղվի Արցախին

Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաքի շրջանակու, որը կայացել է նոյեմբերի 8-ին, հավաքագրել է 412.387 եվրո: Դրամահավաքն անցկացվել է «Միասին օգնենք Հայրենիքին, միասին օգնենք ինքներս մեզ» խորագրով: «Արմենիա ֆոնդս»-ը տեղեկացնում է, որ մինչ եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ «Արմենիա ֆոնդս»-ի երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 եվրո։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է ընդհանուր 412,387  եվրո հանգանակություն։

Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդերլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների ներկայացուցչությունն  շնորհակալություն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին: