կարևոր
2043 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-09 10:46

ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել

ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում  ասվում է.

«Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ:

Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով, ասված է հայտարարության մեջ»: