կարևոր
1748 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-09 10:14

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել․

«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»: