կարևոր
1832 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-09 10:09

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում բնակելի թաղամասներն են

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում բնակելի թաղամասներն են

Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։

Թիրախում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։

Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։

Ստեփանակերտում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս արձանագրել են նոյեմբերի 9-ի առավոտից Ստեփանակերտում չդադարող պայթյուններն ու օդային տագնապի ազդանշանը: