կարևոր
2630 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-09 09:19

Ադրբեջանը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Ադրբեջանը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Արցախի խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի  հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը  համեմատաբար հանգիստ է անցել»,-նշում են ծառայությունից։