27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիվերպուլ»-ը:
Անգլիայի գործող չեմպիոնները` «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները մեկնարկից 13 րոպե անց բացեցին խաղի հաշիվը: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մուհամեդ Սալահը: Սակայն «քաղաքայինները» 31-րդ րոպեին վերականգնեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը: Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց: «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ»` 1:1:
Այս տուրից հետո «Լիվերպուլ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն` 11-րդը: