23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «գայլերի» և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը գիտի ինչպես իրեն դրսևորել տարբեր դրվագներում, նա իսկապես խելացի ֆուտբոլիստ է: Այսօր նա դարձավ երեք կարևոր գնդակի հեղինակ և մեծ աշխատանք կատարեց: Սակայն կարևորն այն է, որ հաղթեցինք այս խաղում»,- Ֆոնսեկայի խոսքերը փոխանցում է «Ռոմա»-ի մամուլի ծառայությունը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ջենոա»-ի դեմ: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռնված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոա»-ի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռքբերածով Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկ հեղինակ` աչքի ընկնելով 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3: