կարևոր
1376 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-08 19:31

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 000 դեպք է արձանագրվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 000 դեպք է արձանագրվել

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 20 498 դեպք: 

Երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 20 հազարը: «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության ինստիտուտում հայտարարել են, որ վարակման դեպքերի թվի աճը կարող է շարունակվել ևս մեկ շաբաթ:  

Մոսկվայում վերջին մեկ օրում գրանցվել է 5751 նոր դեպք: Վերջին մեկ օրում դուրս է գրվել 3254 մարդ, մահացել է 74 հիվանդ:  

ՌԴ-ում մինչ օրս արձանագրվել է 1 774 334 վարակման դեպք, մահվան՝ 30 537 դեպք: