08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Շուշիում մարտերը շարունակվում են. մաքրման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Գիշերը ռմբակոծվել է մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «Պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- նշել է Արծվիկ Սարգսյանը։
Նա հայտնել է, որ այս պահին մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում։
Քաղաքապետը չի կասկածում Շուշին ոչ միայն հայկական է մնալու, այլեւ վերականգնվելու է կայծակնային արագությամբ. «Աստված առաջ Շուշին սարքվելու է, այն պատմության մեջ եղել է»։