19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված հումանիտար մեծ օգնությունը դասավորված ու պատրաստ է՝ Հայաստան ուղարկելու համար:
Բոլոր քաղաքներից առաքված ընդհանուր 22 տոննա ապրանքը` ձմեռային հագուստ և անհրաժեշտ պարագաները, դասավորվել, փաթեթավորվել է Սոդերթելիե քաղաքում:
Հագուստներ են փոխանցել նաև շվեդներ, ասորիներ, սուրիանիներ։ Օգնություն է ցուցաբերել Շվեդիայում հիմնված ADFA ասորական կազմակերպությունը (Assyrian/Syriac/Chaldean):
Տեսանյութը՝ այստեղ։
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած պատերազմի առաջին օրից հայկական սփյուռքն անում է հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու հայրենիքին: Սփյուռքի հայրենակիցները Արցախի ճանաչման, Թուրքիայի, Ադրբեջանի ագրեսիայի դատապարտման կոչով ցույցեր են անում տարբեր երկրներում, բացի այդ ուղարկում հումանիտար օգնություն: