կարևոր
2588 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-08 17:18

Հասմիկ Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պաշտոնից

Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասմիկ Հարությունյանը։

«Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։

Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։

Խաղաղություն մեր երկրին»,-գրել է Հարությունյանը։