կարևոր
4992 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-08 23:11

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ազատվել է զբաղեցրած պարտականույթուններից եւ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից: 

 «ԱԱԾ֊ից ես ինքս եմ դուրս գալիս, ինձ պաշտոնանկ չեն անում». այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է վարչապետը նախագահին առաջարկել, որ իրեն պաշտոնանկ անեն։

«Ես երբ նպատակահարմար գտնեմ, հայտարարություն կտարածեմ»,- ասել է նա։ Հավելենք, որ Միքայել Համբարձումյանը պաշտոնավարեց ընդամենը մեկ ամիս:

Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 8-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պաշտոնից ազատվել էր Արգիշտի Քյարամյանը, ով պաշտոնավորեց ընդամենը 4 ամիս: Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին: Ի դեպ, վերջին երկու տարում ԱԱԾ արդեն իսկ 3 տնօրեն է փոխել:  2018-ի մայիսի 10-ին պաշտոնում նշանակվել էր Արթուր Վանեցյանը, որը 2019-ի սեպտեմբերի 16-ին ազատվեց աշխատանքից: 2020 մարտի 19-ին Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց տնօրեն, որը, սակայն, հունիսի 8-ին ազատվեց պաշտոնից: Նրան հաջորդել էր Քյարամյանը:

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում նախագահի հրամանագրո՝ պաշտոնից ազատվել էր նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը եւ ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: