կարևոր
1777 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-08 00:17

«Բավարիա»-ն հաղթեց «Բորուսիա»-ին. Բունդեսլիգա

«Բավարիա»-ն հաղթեց «Բորուսիա»-ին. Բունդեսլիգա

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին Դորտմունդի «Բորուսիա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն:

Մյունխենյան ակումբն առավելության հասավ 2:3 հաշվով: «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Ալաբան, Լևանդովսկին և Սանեն, իսկ «մեղուներից» գոլերը խփեցին Ռոյսը և Հալանդը:

Այս տուրից հետո «Բավարիա»-ն Բունդեսլիգայի առաջատարն է (18 միավոր), իսկ «Բորուսիա»-ն երրորդն է 15 միավորով: