կարևոր
6306 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-07 23:48

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի կայքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած մի շարք հեռախոսազանգերի մասին: Դրանք կենտրոնացած էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելու և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հասնելու վրա: Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրությունում՝ հաստատվել է հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամություն: