կարևոր
3048 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-07 22:20

WarGonzo-ն Ստեփանակերտից՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունանի հետ տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում են քաղաքում տիրող իրավիճակը

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել՝  ներկայացնելով ներկա իրադրությունը Ստեփանակերտում և Շուշիում: Ըստ ռուս զինթղթակցի՝  Շուշիում Արցախի պաշտպանության բանակի զինվորները հետ են մղել ադրբեջանական դիվերսիոն խմբերին: 

Ի դեպ  ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտից հրապարակված տեսանյութում նա զրուցել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հետ, ով այս օրերին զինվորների հետ միասին կռվում է առաջնագծում: