կարևոր
2189 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-07 21:30

Ամերիկա, ինձ համար պատիվ է, որ ընտրվել եմ մեր մեծ երկիրն առաջնորդելու համար. Ջո Բայդեն

Ամերիկա, ինձ համար պատիվ է, որ ընտրվել եմ մեր մեծ երկիրն առաջնորդելու համար. Ջո Բայդեն

Դեմոկրատ գործիչ Ջո Բայդենը, որի հաղթանակի մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները գրառում է արել թվիթերում՝ դիմելով ամերիկացի ժողովրդին:

«Ամերիկա, ինձ համար պատիվ է, որ ընտրվել եմ մեր մեծ երկիրն առաջնորդելու համար: Մեզ դժվարին աշխատանք է սպասվում, սակայն խոստանում եմ. ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ այն բանից՝ իմ օգտին եք քվեարկել, թե ոչ: Ես կարդարացնեմ այն հավատը, որով դուք ինձ ընտրել եք»,- գրել է Ջո Բայդենը: