կարևոր
1583 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-07 20:44

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են Ջո Բայդենի հաղթանակի մասին

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են Ջո Բայդենի հաղթանակի մասին

Ըստ Ամերիկյան հայտնի CNN հեռուստակայանի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը: Հաղորդվում է, որ  նա ստացել է ընտրիչների 270 ձայն, ինչն անհրաժեշտ էր հաղթելու համար: Նույնաբովանդակ տեղեկություն հաղորդում է նաեւ  AP գործակալությունը: Այդ հաղթանակը հնարավոր է եղել Փենսիլվանիա նահանգում ստացած առավելագույն ձայների արդյունքում։ Ընտրություններին գրանցվել է ամենաբարձր մասնակցությունը 1900 թվականից ի վեր։ Բայդենն ավելի քան 73 մլն ձայն է հավաքել, ինչը ԱՄՆ պատմական ցուցանիշ է համարվում: Դոնալդ Թրամփը հավաքել է գրեթե 70 միլիոն ձայն։ Հիշեցնենք, որ Թրամփը վիճարկում է Բայդենի հաղթանակը։