ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Գրառումն այս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:
Ի դեպ՝ կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը, այսօր տեսաուղերձ է ձայնագրել, բայց չեղարկել է այն, ինչպես նաեւ հրաժարվել ուղիղ եթերում հանդես գալու մտքից։ Բովանդակությունն անհայտ է։ Կան տեղեկություններ, որ այսօր վարչապետը չեղարկել է նաեւ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու որոշումը։