20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Պատերազմը միայն ավտոմատ ու հրետանի չէ։ Պատերազմը նախ և առաջ ճիշտ կառավարում է։ Նաև տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարում։ Սա պարզ իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել»։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հիմա ինձ տասնյակ մարդիկ են զանգում ու ամենաանհավանական հարցերը տալիս։ Շատերը կարծում են, թե Շուշին ընկել է։ Շատերը չեն հասկանում, թե այդ ինչ խուճապ է տարածվել Ստեփանակերտում։ Ու այդ ամենի պատճառը՝ չճշտված լուրերի տարածումն ու կառավարման համակարգի խնդիրներն են։
Սիրելի ընկերներ, ուրեմն ասեմ, իմացեք՝ Շուշիում ամեն բան վերահսկողության տակ է։ Բանակը գործում է ու շատ վստահ է գործում։ Այո, դժվար է։ Այո, թուրքը քաղաքի մոտակայքում է։ Բայց ո՞վ է ասել, որ հեշտ պետք է լինի։ Կարևորը խնդիրը լուծվում է։ Խնդրում եմ փչացած հեռախոս մի աշխատեք ու վստահեք մեր պետականության ամենակայացած ինստիտուտին ու մեր ժողովրդի ամենասիրելի զավակին՝ Հայոց Բանակին։
Լոխ լյավ ա ինյական»,- գրել է քաղաքագետը: