կարևոր
1707 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-07 14:17

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է հատուցումներ տրամադրելու գործընթացը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է հատուցումներ տրամադրելու գործընթացը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն»,- գրել է Ստեփանյանը:

Հիմնադրամի «Ֆեյսբուքի» էջը հայտնում է, որ հատուցումները շարունակական բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում ստացած 10 ընտանիքներով:

«Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականության: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամհոկտեմբերի 10-ին Ռուսաստանիհոկտեմբերի 18-ին Ֆրանսիայիհոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասինսակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանքձեռնարկել դիվերսիոն գրոհներհրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։