23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն:
12.25- Օդային տագնապի ազդանշանն անջատվել է:
Խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է պատերազմական հանցագործությունները: Նոյեմբերի 6-ին առավոտից Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում էր: Քաղաքացիական երեք անձ էր զոհվել՝ երիտասարդ եղբայրներ և նրանց տատիկը, սեփական հարկի տակ: Փրկարարներին հաջողվել է հանել նրանց դիերը: Երեկ օրվա ընթացքում՝ կեսօրից հետո, դարձյալ կասետային հրթիռներ են արձակել Ստեփանակերտի ուղղությամբ և ավերել, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա, ինչպես նաև բնակելի թաղամասերի հարակից տարածքներում, շենքերին հարող տարածքներում և վնասել են տանիքները, պատշգամբները, ջարդել են լուսամուտները: Կեսօրից հետո քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել: