կարևոր
1189 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-07 12:30

Իրանագետը նոր մանրամասներ է բացահայտել ահաբեկիչների պարագլխից

Իրանագետը նոր մանրամասներ է բացահայտել ահաբեկիչների պարագլխից

Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկիչներից մեկի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար լսում ենք Աբու Ամշա անունը: Նա է հիմնականում, ըստ մի քանի աղբյուրների, իսլամիստ զինյալներին ուղարկում ռազմաճակատ: Այս մասին է հաստատում նաեւ իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա ֆեյսբուքի իր էջում նկար է հրապարակել ու գրել, որ իրականում դա կեղծանուն է՝ արաբերենից թարգմանաբար նշանակում է «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ նրա իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած Սուլթան Սուլեյման շահ անվամբ ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է:

Իրանագետի խոսքով՝ նրան ուզում են ոչնչացնել են նաեւ Սիրիայի հատուկ ծառայությունները, սիրիացի քրդերը եւ արաբական որոշ գյուղերի բնակիչներ: Սա, ըստ Ոսկանյանի, լայն հնարավորություն .է ստեղծում  փոխադարձ գործակցության համար:

Բայց ամենահետաքրքրականը այս ահաբեկչի գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է: Իրանգետն այս առնչությամբ գրել է՝ «Սրա նմանների աստվածն իրականում փողն է»: