Թուրքիայի ազգային արժույթի` լիրայի, ռեկորդային անկման ֆոնին նախագահ Ռեջեփ Էրդողանն աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարին:
Գլխավոր դրամատան նոր ղեկավար է նշանակվել Նաջի Ագբալը, որը 2015-2018-ին եղել է Թուրքիայի ֆինանսների նախարարը:
Նշենք, որ թուրքական ազգային արժույթը երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանել: 1 դոլարի գնելու համար թուրքերն այս պահին վճարում են 8 լիրա 52 քյուրուշ: