04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբը, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, որ այս շաբաթ ընկերությունը ներքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին դադարեցրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը նույնպես չի պատասխանել հարցմանը: