կարևոր
1362 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-07 10:04

Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է. «Ժողովուրդ»

Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են, բայց կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, թանկացել են:

Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը սեպտեմբեր ամսին 625 հազար դրամ էր կամ շուրջ 1300 դոլար, իսկ օգոստոսին՝ 630 հազար դրամ, այսինքն՝ 5000 դրամով էժանացել է:

Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 3100 դրամով. այստեղ մեկ քմ-ն սեպտեմբերին արժեցել է 443 հազար 100 դրամ, օգոստոսին՝ 440 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. մեկ ամսվա ընթացքում 323 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 321 հազար 500 դրամ: